Поиск
Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում (տեսանյութ) | Ա1+
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրության արարողություն։ Փեսան՝ Նոր կյանք համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն էր, ով « Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր հարսնացուի հետ ուխտ էին արել ամուսնանալ հենց Եռաբլուրի եկեղեցում։ «Երգիչ Դավիթ Ամալյանը մի օր իր խոսքում ասաց, թե ինչու Եռաբլուրում պսակադրության, մկրտության արարողություններ չեն անում, որպես նոր կյանքի խորհուրդ, և այդ օրը ուխտ արեցի, որ պետք է ամուսնանամ հենց այստեղ»,- նշեց Գարիկ Սարգսյանը։
Comments