Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել(Պատմություն)|henaran.am
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Համացանցում հանդիպեցինք henaran.am-ի նյութին և որոշեցինք այն ներկայացնել եվս մեկ անգամ.
Առավոտյան ցնցուղ, երեկոյան “մեյքափ”, գիշերը միակողմանի վայելքներ անկողնում, այս գրաֆիկով է արդեն մի քանի տարի ապրում զրուցակիցս` Անահիտ Գասպարյանը /անունը իր ցանկությամբ եմ հրապարակում/:
“Մանկուց երազել էի դերասանուհի դառնալ, բայց անկողնում տղամարդկանց համար անառակ դարձա”,-արտասվելով պատմում է իր “աշխատանքի” մասին:
“Իմ կլիենտներին ես միշտ լավ տրամադրությամբ եմ դիմավորում, որովհետև գիտեմ, եթե ունքերս կիտած ընդունեմ` էլ չեն գա մոտս”,-անկեղծանում է Անահիտը: Մեր զրույցի սկզբում նա մտածեց, թե ես էլ հերթական հաճախորդներից եմ. սկզբում ժպտում էր, իսկ երբ ներկայացա որպես լրագրող, որ Henaran.am-ի թղթակիցն եմ, չկարողացավ արցունքները զսպել:
Ասում է` արցունքներից յուրաքանչյուրը մի հաճախորդի վիրավորանք է հիշեցնում: “Նվաստացած եմ ինձ զգում, երբ սեքսից հետո քեզ աղբի տեղ են դնում ու պահպանակը վրադ թողնելով ` հեռանում, չմտածելով` որ մարդ ես, սիրտ ու հոգի ունես, դրանից ամենամեծ վիրավորանք չկա ինձ համար: Ես մեղավոր չեմ, որ սենց եմ ապրում, կյանքն ա ստիպել”,-ասում է 32 -ամյա Անահիտը, ով արդեն 10 տարի է այդ “արհեստով” է զբաղվում:
Հիմա ընդամենը մի բան է ուզում` ընտանիք կազմել ու օրերից մի օր կարողանալ նայել մոր աչքերին.”Սա երազանք ա ու երազանք էլ կմնա, ես դա շատ լավ հասկանում եմ”,-եզրափակում է Անահիտը` շտապելով հերթական հաճախորդին ընդունել: Իհարկե, ոչ հարցազրույց տալու նպատակով:
Դավիթ Գեւորգյան
Comentarios