top of page

Կառավարությունը 10 հազար դրամով «Վազ 21» մեքենա է վաճառում|Tert.am

  • Zohrap Amiryan
  • 29 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետի՝ Արման Սահակյանի օգոստոսի 31-ի հրամանով վաճառքի է հանել կառավարության հին ավտոմեքենաները, որոնք հիմնականում «Գազ 31» և «Վազ 21» մակնիշի են և 1991- 2003 թվականների արտադրության: Մեքենաների ընդհանուր թիվը 21-ն է: Սակայն առավել հետաքրքիր է դրանց գինը: «Վազ 21» մակնիշի մեքենա կարելի է գնել 10 հազար 240 դրամով, ընդ որում՝ նախավճար պետք է մուծել ընդամենը 512 դրամ: Իսկ եթե մեքենան չվաճառվի մինչև փետրվար, ապա կրկնաճուրդների արդյունքում փետրվարին այդ մեքենան հնարավոր կլինի գնել ընդամենը 3 հազար 357 դրամով: Այս պահին կառավարության վաճառած ամենաթանկ մեքենան արժե 184 հազար 320 դրամ, դա «Գազ 31-10» է: Կրկնաճուրդների արդյունքում՝ փետրվարին այդ մեքենան հնարավոր կլինի գնել 3 անգամ էժան՝ 60 հազար 400 դրամով:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Commentaires


bottom of page