Поиск
Հիվանդանոցում մահացել է ավիավթարի ենթարկված բրազիլական թիմի դարպասապահը
- Zohrap Amiryan
- 29 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից ողջ մնացած «Շապեկոենսե»-ի դարպասապահ Մարկոս Դանիլո Պադիլյեն մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից։ Ինքնաթիռի աղետից հետո նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, քանի որ վնասվածքները շատ լուրջ են եղել։ Նա առաջիններից է եղել, ում գտել են փրկարարները։ Հաջորդ տարվա հուլիսին Մարկոսը կդառնար 32 տարեկան։
Comments