Ձեր ուղեղից մեծ վարդերով ու 90-ականների «ջրվեժ» սանրվածքով «մեյդան» մի ընկեք, հետո էլ ծաղրողներին «խ
- Zohrap Amiryan
- 29 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հերմինե Նաղդալյանը խղճում է ՀՀԿ-ական կանանց հագուկապը, արտաքին տեսքը քննարկող և ծաղրող տղամարդկանց: Նա մասնավորապես ասել է. «Սրանից տարիներ առաջ, այնուամենայնիվ, տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»։ Իսկ ես իրականում խղճում են քաղաքկանության մեջ տեղ ունեցող՝ բայց քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու, ճաշակի տարրական զգացում չունեցող, աջ ու ձախ քծնող ելույթներ ունեցող և Ծիծեռնակաբերդում մինչև ականջները բերանները բացող կնանիքից, որոնք ինչ-ինչ նկրտումներից ելնելով մտել են կուսակցություն և իրենց լեդիներ տեղ են դրել։ Լավ ինչ կապ ունեք դուք ու քաղաքականությունը, կամ քաղաքկան հրապարակախոսությունը, որ ձեր բառիս բուն և փոխաբերական իմաստով ուղեղից մեծ վարդերն ու 90-ականների «ջրբեժ» սանրվածքներն առել ու մեյդան եք ընկել։ Չեք մտածում , թե ինչու եք ամեն անգամ դառնում հասարակության ծաղրի առարկան, լավ եթե գոնե ձեր ուղեղն այդքան չի աշխատում ձեր շատ խելացի տղամարդ կուսակիցների մեջ մի թե չկա որևէ մեկը որ ձեր հետու պահի տեսախցիկներից և բարձր ամբիոններից։ Ինքներդ ձեզ ծաղրի առարկա եք դարձնում, հետո էլ «խղճում» ձեր ծաղրողներին։
Comments