Ինչպե՞ս չհիվանդանալ ձմռանը. Օտոլարինգոլոգի խորհուրդները|NEWS.am Medicine
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ինչպե՞ս է հնարավոր ցուրտ եղանակին պաշտպանվել գրիպից եւ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայից: Այս մասին մի քանի խորհուրդներ տվեց օտոլարինգոլոգ Արայիկ Ղարիբյանը:
1. Ձմռանն առաջին հերթին պետք է հիշել հագուստի մասին: Հագուստը պետք է համապատասխանի եղանակին, դրա մեջ չպետք է մրսեք: Մի՛ մոռացեք, որ եթե սառեք եւ մրսեք, ձեր օգանիզմը վիրուսների եւ բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ խոցելի կդառնա:
2. Բազմամարդ միջոցառումների ժամանակ աշխատեք հիվանդներից հեռու մնալ, նրանց հետ մի՛ գրկախառնվեք եւ մի՛ համբուրվեք: Դրանում ոչ մի ամոթալի բան չկա:
3. Սպորտով զբաղվեք եւ աշխատեք ճիշտ սնվել՝ սննդակարգի մեջ որքան հնարավոր շատ ներառելով վիտամիներով եւ հանքանյութերով հարուստ մթերքներ: Հիշեք, որ առողջ կենսակերպը իմունիտետն ամրապնդում է, որը սկսում է հիվանդություններից ձեզ արդյունավետորեն պաշտպանել: Նաեւ չարժե մոռանալ, որ ծխելը, հակառակը, իմունիտետը թուլացնում է եւ բացասաբար է ազդում կոկորդի ու քթի առողջության վրա: Ուստի հիմա ծխելուց հրաժարվելու ճիշտ ժամանակն է:
4. Եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք, ջանացեք աշխատանքի չգնալ (երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ մի տարեք): Փակ հաստատությունում դուք հավանաբար այլ մարդկանց էլ կվարակեք:
5. Եթե հիվանդ եք եւ պետք է ինչ-որ տեղ գնաք, բժշկական դիմակ դրեք՝ դա կօգնի ինֆեկցիան ուրիշ մարդկանց չփոխանցելուն: Եթե առողջ եք եւ հայտնվել եք մի վայրում, որտեղ առանց դիմակի հիվանդ մարդ կա, կարող եք ինքներդ դիմակ հագնել չվարակվելու համար:
6. Եթե ձեզ մոտ այնպիսի ախտանշաններ կան, ինչպիսին են ձայնի խռպոտությունը, կոկորդի ցավը, քթի խցանումը եւ այլն, բժիշկը կարող է բուժում նշանակել, որը կօգնի դրանք հաղթահարել: Իսկ եթե բուժումն արդյունավետ չէ, հնարավոր է, որ ձեր ախտանշանների պատաճառն ամենեւին էլ մրսածության հետեւանք հիվանդությունը կամ ՍՇՎ ինֆեկցիան չէ, այլ, օրինակ, ուռուցքը: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար այդ ախտանշանների իսկական պատճառը:
Աղբյուրը ' NEWS.am Medicine
Comentarios