Սերժ Սարգսյանը որպես քաղաքական եւ պետական գործիչ ուղղակիորեն չգիտի, թե ինչ է պետք անել
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Համագումարից ես կառանձնացնեի Սերժ Սարգսյանի ճառը: Ճիշտն ասած, որպես քաղաքական գործիչ այլ սպասելիք էլ չունեի, բայց որպես քաղաքացի շատ անորոշ վիճակի մեջ եմ, որովհետեւ ճառն ամբողջությամբ, վերից վար ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական եւ պետական գործիչ ուղղակիորեն չգիտի, թե ինչ է պետք անել, ինչ պետք է անի ինքը: Վիճակը գնալով բարդանում է, միանշանակ կարող եմ ասել, որ մարդը տնտեսությունից շատ հեռու է, մղոններով է հեռու: Իր ասածը որ կարդում ես, որեւէ կոնկրետ հարցի պատասխան չկա, որեւէ ուղի նախանշված չէ, թե ինչ է պետք անել, տագնապահարույց այս իրավիճակի վերլուծությունը չկա, ստրատեգիական եւ տակտիկական քայլերը բացակայում են այս իրավիճակից դուրս գալու համար: Հոգնած մարդու ճառ էր, այսպես կոչված, «դրայվը» բացակայում էր, չկար անալիզ, էլ չասած ստրատեգիական ուղենիշները:
コメント