Поиск
Համացանցում տարածվել է Կոլումբիայում վթարված օդանավով թռչող ֆուտբոլիստների վերջին սելֆին
- Zohrap Amiryan
- 29 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Կոլումբիայում ավարտվել է այսօր առավոտյան վթարված օդանավի կործանման վայրում իրականացվող փրկարարական աշխատանքը: Իշխանությունները հաստատել են 75 մարդու մահվան փաստը: Ավիավթարից հետո միայն 6 մարդ է ողջ մնացել: Ինչպես գրում է НТВ-ն, համացանցում տարածվել է օդանավով ճանապարհորդող բրազիլացի ֆուտբոլիստների վերջին սելֆին: Լուսանկարում պատկերված են «Շապիկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, որոնք մեկնում էին ֆուտբոլային հանդիպման մասնակցելու: Պատկերված են պաշտպան Ալան Ռուշելը և դարպասապահ Դանիլո Պադիլյան:

Comments