top of page

Ինձ համար չկա արգելված հագուստ. Շուշաննա Թովմասյան

  • Zohrap Amiryan
  • 28 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

FashionYan-ը գրում է.

Երիտասարդ ու սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հագուստի ընտրության հարցում սահամանափակումներ չի դնում ինքն իր առաջ: Շուշաննան բացահայտում է, թե ինչ հագուստ է նախընտրում կրել և ինչ ոճի մեջ է սիրում հանդես գալ:

-Ողջույն, Շուշաննա: Պատմիր, խնդրում եմ, թե որքանո՞վ ես հետևում նորաձևությանը և արդյոք ինքդ քեզ նորաձև համարո՞ւմ ես:

-Անկեղծ ասած, այդ հարցում այնքան էլ հետևողական չեմ: Ինձ համար նորաձև է այն հագուստը, որը սազում է ինձ և հարմարավետ է:

-Իսկ ի՞նչ ոճի հագուստ են նախընտրում կրել:

-Կախված է տվյալ միջավայրից, բայց, առհասարակ, նախապատվությունը տալիս եմ ազատ ոճին:

-Կա՞ արգելված հագուստ քեզ համար. ի՞նչ սահամանափակումներ ես ստիպված դնել ինքդ քո առաջ և ինչո՞ւ:

-Ինձ համար չկա արգելված հագուստ: Ես միշտ կրում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս, իսկ ինչ վերաբերվում է սահմանափակումներին, ապա ուշադրություն եմ դարձնում, որպեսզի հագուստը կողքից վուլգար տպավորություն չթողնի:

Comments


bottom of page