top of page

Տարոն Մարգարյանը դեմ է արհեստական տոնածառին(Video)Ա1+

  • Zohrap Amiryan
  • 29 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ամանորյա միջոցառումների վրա այս տարի մեծ գումար չեն ծախսի: Երեւանի քաղաքապետարանը որոշել է հավատարիմ մնալ դեռ մայիս ամսին ընդունած իր որոշմանը եւ մեծ միջոցառումները համեստ անցկացնել: «Բնականաբար թե երեւանցիների, թե Երեւանի հյուրերի համար միջոցառումներ լինելու են»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թեեւ տոները մեծ շուքով չեն նշվի, այնուամենայնիվ, բոլոր 12 վարչական շրջաններում անցկացվելու են մշակութային միջոցառումներ. «Սոցիալապես անապահովներին մեր կողմից տրամադրվելու են արդեն ավանդույթ դարձած սննդի փաթեթները, երեխաներին տրվելու են նվերներ: Քաղաքը ամբողջությամբ ձեւավորվելու է, գլխավոր տոնածառը լինելու է իր տեղում, բոլոր 12 վարչական շրջաններում լինելու են տոնածառերը»,- ավելացրեց քաղաքապետը:

Comments


bottom of page