Поиск
Բարի լուր. քառօրյա պատերազմում իրար հանդիպած Նարեկն ու Ջուլիետան ամուսնացան (ֆոտո)
- Zohrap Amiryan
- 28 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ուրախալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երիտասարդ զույգը հարսանեկան արարողությամբ հաստատեց իր ընտանեկան միությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նարեկի ու Ջուլիետայի ծանոթությունը տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Նարեկն իր ընկերների հետ մեկնում էր առաջնագիծ՝ առյուծ-զինվորներին տեսակցության, իսկ Ջուլիետան ծնողների հետ ժողովրդին հայտնի «զբոռնի պունկտում» հանձնում էր իր կողմից պատրաստված տաք գուլպաներ, սնունդ, հագուստ, որպեսզի Նարեկն ու իր ընկերները հանձնեն առաջնագիծը պահող զինվորներին, ու այդ անակնկալ հանդիպումը հետո վերածվում է մտերմության, իսկ այսօր արդեն 2 սրտեր միավորվեցին։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/11/28/102495/
Comments