top of page

Դարչինն ինսուլինի բնական փոխարինիչ է. գիտնականներ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Դարչինն ամբողջ աշխարհում ամենատարածված համեմունքներից մեկն է: Այն օժտված է ոչ միայն զարմանալի համով ու բույրով, այլ նաև մի շարք բուժիչ հատկություններով, որոնք օգնում են ազատվել առողջական բազում խնդիրներից:

Դարչնի օգտագործումը կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետի ժամանակ՝ հատկապես, եթե այն օգտագործվում է ամեն օր: Սա պայմանավորված է նրանով, որ դարչինն օժտված է հզոր հակադիաբետիկ հատկություններով և արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Մասնագետները ենթադրում են, որ դարչնի հատկությունները նման են օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինի հատկություններին:

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ այս համեմունքը պարունակում է նյութ, որն օժտված է հզոր հակադիաբետիկ ազդեցությամբ և իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը համարվում է ճարպակալման ու քաշի ավելացման հիմնական պատճառը:

Սա է պատճառը, որ ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է իջեցնել գլյուկոզայի մակարդակը:

Բացի այդ, դարչինը նաև օժտված է հզոր հակասնկային հատկությամբ:

Դարչնի օրական չափաբաժինը 2 թեյի գդալն է, որը, առավել լավ արդյունքի հասնելու համար, կարելի է օգտագործել հետևյալ կերպ:

Բաղադրությունը.

· 2 թեյի գդալ դարչին (շաքարյին դիաբետի դեպքում օգտագործել միայն մեկը),

· 1 ճաշի գդալ վարսակ,

· 1 բաժակ ջուր:

Օգտագործման եղանակը.

Բոլոր բաղադրիչները լավ խառնել և օգտագործել այդ խառնուրդն օրական 2 անգամ: Կուրսը տևում է 15 օր, որից հետո հարկավոր է դադար անել, քանի որ դա կարող է ազդել աղիների միկրոֆլորայի վրա: Առաջին արդյունքներն արդեն կնկատվել մեկ շաբաթվա ընթացքում:

 

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page