top of page

Ադանայում հրդեհը ցնցել է ամբողջ Թուրքիան. մահացած երեխաները չեն կարողացել փրկվել՝ վթարային ելքի փակ

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը հղում կատարելով թուրքական Հյուրիյեթ» պարբերականը ' գրում է.

Թուրքիայում` Ադանայի Ալադաղ շրջանում, դպրոցականների հանրակացարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացած 11 երեխաներից 8-ի մարմինները հայտնաբերվել են արտաքին հրշեջ սանդուղքի մոտ:

Նշվում է, որ մահացած աղջիկները, որոնք հիմնականում եղել են 12-13 տարեկան, չեն կարողացել փրկվել, քանի որ հրդեհի բռնկման պահին շտապել են դեպի սանդուղքը, սակայն վթարային ելքի համար նախատեսված դուռը ներսից փակ է եղել, ինչի հետևանքով երեխաներն այրվել են:

Եվս 3 դպրոցական այրվել է հանրակացարանի երկրորդ հարկում:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comentários


bottom of page