top of page

Վարչապետ. Դեկտեմբերին նախարարները արտակարգ ռեժիմով կաշխատեն

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ գերատեսչությունների ղեկավարների համար աշխատանքային արտակարգ ռեժիմ էհաստատվելու դեկտեմբերին:

Խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակովհաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»:

Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Մանրամասները Armedia.am կայքում

Commentaires


bottom of page