top of page

Հիմա ի՞նչ, Արմենիա՛, հնդկականից հետո հաջորդը պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմե՞ր եք ցուցադրելու

  • Zohrap Amiryan
  • 29 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Երեկ կարդացի, որ Արմենիա ԹՎ-ն սկսելու է հնդկական սերիալ ցուցադրել: Չեմ հավատում, ավելի ճիշտ, չեմ ուզում հավատալ: Հնդկական ֆիլմերն ու սերիալները ամենաէժան,սցենարային գծից զուրկ ու ծաղրի առարկա արտադրանքն են աշխարհում: Իհարկե, գաղտնիք չի, որ ինչքան ցածրամակարդակ ու պրիմիտիվ է ցուցադրածը, այնքան մեծ լսարան ու ռեյթինգ է ունենում,այքան ավելի շատ են դա քննարկում ու հերոսների հիմար կերպարներին նմանակում:: Բայց պրիմիտիվությունն էլ պետք է սահման ունենա: Պետք չի ռեյթինգի հետևից վազելով ամեն բան ցուցադրել: Հիմա ի՞նչ, Արմենիա, հաջորդը պորնոգրաֆիկ բնույթի ֆիլմե՞րն են լինելու: Բա ինչի՞ եք սպասում, դրանք էլ լավ լսարան կհավաքեն, միանգամից հնդկականից հետո էլ դա ցուցադրեք... Դուք գոնե նայե՞լ եք ձեր գովազդած ֆիլմի անոնսը: « ...Նա հասարակ մի աղջիկ է, ով ապրելով հասարակ ընտանիքում, երազում է լավ կյանքի մասին...». նման սցենար արդեն առաջին դասարանցին էլ կարող է գրել, ի՞նչ վարկանիշի ու քննարկումների մասին է խոսքը: Հուսով եմ, հետ կկանգեք ձեր նոռմալ հեռուստաալիքը վարկաբեկող այս քայլից:

コメント


bottom of page