top of page

Ավելուկով ապուրի պատրաստման բաղադրատոմսն ու բուժիչ նշանակությունը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Անհրաժեշտ բաղադրիչները Ավելուկի չոր հյուսածո՝ 1 կապ, գլուխ սոխ՝ 200գ, բոված ալյուր՝ 40գ, ձու՝ 1 հատ, նեխուրի(քարավուզ) կոթ՝ 40գ, եփած խոշորահատ ձավար ՝ 100գ, սխտոր՝ 20գ, ձեթ՝ 100գ, գետնախնձոր՝ 100գ, աղ, ուրց, մաքրած ընկույզ՝ 20գ: Պատրաստման եղանակը Ավելուկը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 լ ջուր և դնել կրակին: Մոտ 2 րոպե եռացնել, քամել, ջուրը թափել, փոխարենը լցնել 3 լ թարմ ջուր: 5 րոպե եռացնելուց հետո ավելացնել եփած ձավարը, կտրտած գետնախնձորը, նեխուրի կոթերը, բոված ալյուրից պատրաստված խյուսը, աղը(ըստ ճաշակի), ուրցը(3գ), մաքրած ընկույզը և հարած ձուն:

Վերջում պատրաստել սոխեռած և լցնել պատրաստի ապուրի մեջ: Մանրացրած սխտորը մատուցել փոքրիկ ամանով՝ պատրաստված ապուրաջրով:

Բուժիչ նշանակությունը

Ավելուկով ապուրը խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների՝ գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ, ինչպես նաև շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը:

Առավել օգտակար է ապուրը պատրաստել լայնատերև ավելուկի թարմ տերևներով: Այս պարագայում ավելուկի քանակությունը՝ 500գ, մնացածը նույն ձևով:

«Հայկական խոհանոցի բուժիչ նշանակություն ունեցող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր». Սերգեյ Հունանյան

 

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page