Կարո Եղնուկյան. Ես շատ վտանգավոր անձ եմ, որովհետև...(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 30 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը դատարանում այսօր հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ: «Վտանգավոր անձ եմ, որովհետեւ իմ բերանը չեն կարող փակել: Ես խոսում եմ եւ անում եմ այն, ինչ իմ մտքով անցնում է, առանց թաքցնելու: Ես եմ ասել Իսկանդերների տեղը, դրա համար այդքան վտանգավոր անձ եմ»,- հայտարարեց Կարո Եղնուկյանը: Պաշտպանական կողմը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում էր իր տեսակցությունների վրա դրված արգելանքը: «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը արգելանքը որակում է որպես պատիժ: « Երբ որ հորը թույլ չեն տալիս իր 5 երեխաների հետ տեսակցի, կնոջը տեսակցի, սա պատժից բացի այլ բան չի կարող դիտվել: Ինչու համար 10 տարեկան անչափահաս աղջկաս թույլ են տալիս, իսկ 16 տարեկան աղջկաս թույլ չեն տալիս: Կամ եթե բացառության կարգով աղջկաս եւ կնոջս թույլ են տալիս, ինչո՞ւ երկրորդ անգամ թույլ չտան, տրամաբանությանը չի համապատասխանում»:
Comentários