top of page

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Comments


bottom of page