Մեր գերատեսչությունների ղեկավարները «քայլող» խնդիրներ են
- Zohrap Amiryan
- 30 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ղեկավար անձը պետք է օժտված լինի մի շատ կարևոր գծով: Նա պետք է խնդիրները լուծելու ունակություն ունենա : Ցանկացած խնդրի համար նա պետք է լուծում գտնի, հենց այդ տեսակ ղեկավարների պակաս ունենք մենք : Կան գերատեսչություններ, հիմնարկներ, որոնց ղեկավարները քայլող խնդիրներ են ու խնդիրներ լուծելու ունակություն չունեն, ոչ թե ցանկություն չունեն, այլ ունակություն չունեն : Երբ առաջարկում ես խնդիրների լուծման մի քանի ճանապարհներ, խոստովանում են, որ իրենց մտքով այդ ուղիները չեն անցել... Ղեկավար նշանակելիս կամ ընտրելիս պետք է հաշվի առնել տվյալ անձի շուտ կողմնորոշվելու ունակությունը և հարցին լուծում գտնելու բացառիկ ձիրքը:
Comments