top of page

Իսրայելի ռաբբիները Պուտինին և Թրամփին խնդրում են օգնել Երուսաղեմի տաճարի կառուցման գործում

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Իսրայելում ռաբբիների առաջատար խումբը կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ-ի վերջերս ընտրված նախագահ Թրամփին օգնել հրեա ժողովրդին վերականգնելու Երուսաղեմի Տաճարը. տեղեկացնում է God Reports-ը:

Տաճարը, ըստ հավանականության, կկառուցվի Տաճարի սարի վրա, որը համարվում է աշխարհում «քաղաքականապես ամենապայթյունավտանգ» անշարժ գույքը:

Այն կարող է պատճառ դառնալ հակամարտությունների պայթյունի: Քրիստոնյաները հավատում են, որ Տաճարի սարը կդառնա կենտրոնական վայր՝ Քրիստոսի երկրորդ գալստյանը նախորդող վերջին դեպքերի համար:

«Այսօրվա քաղաքական դրությունը, երբ երկու գերտերությունների նախագահները օժանդակում են հրեաների իրավունքներին Երուսաղեմի նկատմամբ՝ ընդունելով այն որպես նրանց հոգևոր ժառանգություն, պատմականորեն իր նախադեպը չունեցող երևույթ է»,- ասում է պրոֆեսոր Ռաբբի Հիլլել Ուեյսը «Israel Natiօnal News»-ի հետ հարցազրույցում:

Ռաբբի Ուեյսը «Sanhedrin» ձեռներեց խմբի ներկայացուցիչն է. այդ խումբը զբաղվում է Երրորդ Տաճարի վերականգնման հարցերով:

Այս խումբը նամակներ է հղել Թրամփին և Պուտինին՝ կոչ անելով աջակցել իրենց նախագծին, որը, ինչպես իրենք են կարծում, բարի է ողջ մարդկության համար: Ընդ որում, պնդում է Ուեյսը, Իսրայելը «պատրաստ է վերականգնել տաճարը»՝ լինի դա նրանց օգնությամբ, թե առանց օգնության:

Մանրամասներն այստեղ

Comments


bottom of page