top of page

Սիրիան Օսմանյան կայսրության մաս է եղել, և նրանք ցանկանում են ինչ-որ մաս վերադարձնել. Ժիրինովսկին մեկ

  • Zohrap Amiryan
  • 30 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու մտադրության մասին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կարող է կապված լինել պետության տարածքի վրա «աչք ունենալու» հետ: Այդ տեսակետն է հայտնել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին,-հղում անելով interfax.ru կայքը գրում է Tert.am-ը:

Սիրիայի հետ նրանք այնպիսի հարաբերություններ ունեն, ինչպես մենք Ղրիմի, դա Օսմանյան կայսրության մաս է եղել, և նրանք, իհարկե, ցանկանում են վերադարձնել Հյուսիսային Սիրիայի մի ինչ-որ մասը, ինչպես և Հյուսիսային Իրաքը»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ռուսական իշխանությունները չեն աջակցի Թուրքիային, քանի որ Ասադն ընտրված նախագահ է և Ռուսաստանի դաշնակիցը:

Ժիրինովսկին նաև ենթադրություն է հայտնել, որ Էրդողանի խոսքերը «ժեստ են Արևմուտքին»՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով:

«Լինում են նման խորամանկ քայլեր՝ «Ես մնում եմ ՆԱՏՕ-ում, կտապալեմ Ասադին, իսկ դուք ինձ Եվրամիություն ընդունեք, բացեք Շենգենի գոտին, ես բոլոր փախստականներին հետ կուղարկեմ Սիրիա»»,- նշել է նա՝ չբացառելով, որ Բրյուսելը կարող է նման գործարքի գնալ:

 

Մանրամասները Tert.am կայքում

Komentar


bottom of page