Поиск
Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել են տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում
- Zohrap Amiryan
- 30 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo-ի վարկածով ընդգրկվել է 2016 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հայաստանի հավաքականի ավագը հայտնվել է 60-րդ տեղում,-գրում է sport.news.am կայքը
Աղբյուրը հիշեցրել է, որ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների վարկածով:
FourFourTwo-ը տարվա 40 լավագույն ֆուտբոլիստներին դեռ չի ներկայացրել:
Comments