top of page

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը (տեսանյութ) |Ա1+

  • Zohrap Amiryan
  • 1 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր գործադիր մարմնի նիստն ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով: ԾԻԳ-երի կրճատման գործընթացը պետք է շարունակվի,- հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ մինչեւ այսօր արդեն 5 ԾԻԳ է կրճատվել: «Առաջարկում եմ մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը: Այսօր վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ, 11 ԾԻԳ, մի քանի ՓԲԸ-ներ, խմբեր, բաժիններ»: Կարեն Կարապետյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց ներգրավելով պատասխանատու կողմերին՝ լուծել այս հարցերը, որպեսզի կրճատվեն տվյալ կառույցների կողմից տրված վարկային գործերով զբաղվող ԾԻԳ-երը: «ԾԻԳ-երը պետք է կրճատվեն կիսով չափ, իսկ դրանց հատկացվող միջոցները՝ 1/3-ով: Նախնական հաշվակով՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը, պետք է կրճատվեն նաև ՓԲԸ-ները»,- նշեց վարչապետը:

Comments


bottom of page