Սառը, տարրական պայմաններից զուրկ շինության մեջ են բնակվում 2 անչափահաս բալիկները՝ 9 ամսական տղան և 2
- Zohrap Amiryan
- 1 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Եղվարդ. Սառը, տարրական պայմաններից զուրկ շինության մեջ են բնակվում 2 անչափահաս բալիկները՝ 9 ամսական տղան և 2 տարեկան աղջիկը: Աղջկա մոտ առողջական խնդիրներ կան՝ էպիլեպսիա, հաճախ ցնցումներ է ունենում:
Երեխաների հայրը ունի մի շարք հիվանդություններ՝ ստամոքսի խոց, մեջքի թուլություն, ֆիզիկապես անաշխատունակ է: Շուրջ 5 ամիս է տունը հոսանքազրկված է: Ծայրահեղ աղքատություն է տիրում ընտանիքում: Ծնողների խոսքերով եղել են օրեր, երբ նույնիսկ օրվա չոր հացը չեն ունեցել, քաղցած օրեր են անցկացրել:
Այս ընտանիքին այցելելու ենք այս կիրակի՝ դեկտեմբերի 4-ին: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ: Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ, ապա գրեք նամակ, ուղարկեմ հեռախոսահամարը:
Հագուստ և կոշիկներ ունենք երեխաների համար: Անհրաժեշտ է հագուստ ծնողների համար, մանկական տաք վերմակներ, մանկական անկողնային և հիգիենայի պարագաներ, տակդիրներ, 9 ամսական երեխայի համար մանկական սնունդ, խաղալիքներ, այլ անհրաժեշտ իրեր:
Խնդրում եմ որևէ իր փոխանցելիս նախապես համոզվել դրա մաքրության, պիտանության և օգտագործման ենթակա լինելու մեջ: Չմոռանանք, որ այս մարդիկ մեզ նման մարդիկ են և անպիտան իրեր օգտագործել չեն կարող:
Իրերը հավաքում ենք հետևյալ վայրերում՝ 1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել: 2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09: 3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով: - Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/
Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
Yandex Money-410013785497853
PayPal - help-ngo@yandex.ru
コメント