ԼՂ-ում վիրավորված 2 զինծառայողների վիճակը կայուն ծանր է. հոսպիտալի տնօրեն
- Zohrap Amiryan
- 1 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը ծանր կայուն է, նրանց կյանքին վտանգ է սպառնում,- Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանի խոսքերը մեջբերելով գրում է Tert.am-ը:
Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանը և 23-ամյա Քաջիկ Գրիգորյանը:
Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնել է, որ երկու զինվորներն էլ երեկ տեղափոխվել են «Մուրացան»՝ Ստեփանակերտի հոսպիտալից: «Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Գագիկ Պողոսյանի վիճակը ևս ծանր կայուն է, Գագիկի մոտ գլխի թափանցող վիրավորում է»,- ասել է Ասատուրյանը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
تعليقات