Գիտնականները պարզել են, թե որոնք են առավոտյան էրեկցիայի առաջացման պատճառները |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 1 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են արական սեռի ներկայացուցիչները հաճախ առավոտյան արթնանում ուժեղ էրեկցիայից: Այս ուսումնասիրության մասին, ինչպես հաղորդում է gogetnews.info կայքը, հրապարակվել է The Conversation պորտալում:
Նյուքասլի Համալսարանի գիտնական Սերջիո Դիեզ Ալվարեզն իր ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ տղամարդիկ գիշերվա ընթացքում միջինում 5 անգամ են էրէկցիա ունենում: Ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը տևում է մոտ 30 րոպե:
Առավոտյան էրերկցիան պայմանավորված է լինում նրանով, որ արթնանալուց առաջ մարդը գտնվում է արագ քնի փուլում, որի ժամանակ գլխուղեղի ակտիվությունն էլ ավելի է բարձրանում:
Այդ ժամանակ մարդու վեգետատիվ նյարդային համակարգն անցնում է սիմպաթիկ սիմուլյացիայից պարասիմպաթիկին, ինչի հետևանքով օրգանիզմում սկսում են գործել պարասիմպաթիկ ռեֆլեքները՝ առաջացնելով առավոտյան էրեկցիա: Բացի այդ, էրեկցիան կարող է նաև պայմանավորված լինել լիքը միզապարկով, որը խթանում է ողնաշարի հետ կապված նյարդերը: Այդ դեպքում էրեկցիան անհետանում է միզապարկը դատարկելուց անմիջապես հետո:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments