top of page

Մի աղջկա նամակ մեծահասակներին

  • Zohrap Amiryan
  • 2 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Մի աղջկա նամակ մեծահասակներին.

-Ես 18 տարեկան եմ: Անունս Օլգա է: Ազգանունս հասկանալի պատճառներով չեմ նշում: Արդեն երկու տարի է ՁԻԱՀ-ով հիվանդ եմ: Հիվանդանոցում մենակ չեմ. այստեղ ինձ նման ընկերներ և ընկերուհիներ էլ ունեմ: Այս պահին բոլորովին այլ աշխարհայացք ունեմ: Ուզում եմ բոլոր մեծահասակներին, հատկապես իշխանություն ունեցող մարդկանց հարցնել. «Ինչո՞ւ դուք` մեծերդ, մեզ` ձեր երեխաներին, չեք պաշտպանել: Ինչո՞ւ եք թույլ տվել ընկղմվել այս ճահճուտի մեջ: Դո՛ւք եք մեղավոր մեր մահվան համար»: Դուք ուզում եք «ազատություն», «զվարճանք», «հանգիստ» ունենալ: Դուք խրախուսում եք ազատ հարաբերություններ: Մեզ ոգեշնչում եք, որ այդպես են բոլորն ապրում: Իսկ մենք մահանում ենք: Մենք սեր, ընտանիք, երեխաներ չենք ունենալու: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու մեզ հետ` ձեզ հաջորդող սերնդի հետ: Թեև կենդանի ենք, սակայն արդեն չկանք: Մենք զրկվել ենք մանկությունից, մեզնից գողացել են մեր ապագան: Երբ դրսում հանդիպում եմ տարեց մարդկանց, տարօրինակ զգացողություն եմ ունենում. վիրավորանք, բարկություն, վախ, նախանձ, անզորություն, ինչ-որ բան ուղղելու անկարողություն: Դուք ապրել եք 60, 70, 80 կամ ավելի տարի, իսկ մենք այդքան չենք ապրելու: Մենք երիտասարդ ենք մահանալու: Ինչո՞ւ: Ինչի՞ համար: Ինչո՞ւ չեք սովորեցրել մեզ, որ կա «ամոթ», «բարոյականություն», «սեր», «առաքինություն»: Իմ ընկերներից չորսը, ովքեր երեկ դեռ դպրոցական էին, արդեն մահացել են: Դիահերձարանները վխտում են երիտասարդների դիերով: Մենք միմյանց ենք թաղում…»: Ավելի լավ էր խոտ հնձեինք, տրակտոր վարեինք, քան թե արտասահմանյան շքեղ մեքենաների մեջ ՁԻԱՀ-ից մեռնեինք: Դուք ոչինչ չարեցիք մեր ճիշտ դաստիարակության հարցում, ավելին` ջանք չխնայեցիք մեզ անբարոյականության մեջ թաթախելու գործում: Եթերը ողողված է անբարոյականությամբ, անպարկեշտ տեսարաններով, պղծությամբ: Ձեզ ոչ ոք չի դատապարտի դրա համար: Չէ՞ որ դուք ոչ ոքի սեփական ձեռքերով չեք սպանել: Պարզապես սպանել եք շատ «անմեղ» զենքերով: Եվ հիմա էլ շարունակում եք նույն բանն անել ուրիշ երեխաների հետ, ովքեր մեզնից ավելի փոքր են: Կա՛նգ առեք: Օ՜, որքան երախտապարտ կլինեի այն մարդուն, ով ծխախոտը խլեր իմ ձեռքից, ծեծեր ինձ անբարոյականության համար, բայց այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր ինձ փրկել: Օգնե՛ք նրանց, ովքեր անտարբեր չեն լուծելու օրհասական խնդիրը: Օգնե՛ք դադարեցնել անմտությունը: Դուք էլ, որ կարդում եք իմ նամակը, փոխանցեք այն մեկ ուրիշին, որովհետև գուցե այն օգնի ինչ-որ մեկին: Չէ՞ որ մենք այստեղ մահանում ենք, դուք նույնպես… Օլգա, Սանկտ-Պետերբուրգ

Комментарии


bottom of page