Կաթի ու սխտորի խառնուրդը կօգնի բուժել ասթման, տուբերկուլյոզը, անքնությունն ու սրտի հիվանդությունները
- Zohrap Amiryan
- 2 дек. 2016 г.
- 2 мин. чтения

Սխտորի ու կաթի համադրությունը կարող է շատերին տարօրինակ թվալ, սակայն այն իսկապես շատ արդյունավետ է:
Ճիշտ համադրելու դեպքում կան բազմաթիվ մրգեր, համեմունքներ ու բանջարեղեն, որոնք կարելի է օգտագործել դեղորայքի փոխարեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման մի բնական դեղամիջեցի բաղադրատոմսը:
Բաղադրությունը.
· 500 մլ կաթ,
· 10 պճեղ մանրասրած սխտոր,
· 2-3 թեյի գդալ շաքարավազ,
· 250 մլ ջուր:
Պատրաստման եղանակը.
Կաթսայի մեջ լցնել ջուրն ու կաթը, այնուհետև ավելացնել սխտորը: Դնել կրակին և մի փոքր եռացնել միջին կրակի վրա՝ ամբողջ ընթացքում անընդհատ խառնելով: Խառնուրդին ավելացնել շաքարավազը և խմել տաք վիճակում:
Այս ըմպելիքն ունի մի շարք առավելություններ և օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում:
Ասթմա
Օրական 3 պճեղ սխտորն օգնում են հաղթահարել այս խնդիրը:
Թոքաբորբ
Խմել այս կաթն օրական երեք անգամ:
Սրտի հիվանդություններ
Այս ըմպելիքը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխում է թանձրուկների կուտակումը՝ դրանով իսկ բարելավելով սրտի աշխատանքը:
Ցածր յուղայնությամբ կաթը կամ անյուղ կաթը կդարձնի այս կաթը շատ ավելի արդյունավետ:
Դեղնախտ
Սխտորը շատ արդյունավետ է այս հիվանդության դեպքում և նպաստում է օրգանիզմը տոքսիններից մաքրելուն: Այն ակտիվացնում է «լավ» ֆերմենտները և լյարդը սկսում է նորմալ գործել: Մարդու լյարդն ունենում է ծծմբի կարիք, իսկ սխտորը կարող է հագեցնել այդ նյութով: Այն պարունակում է ալլիցին ու սելեն, որոնք ավելի շատ լեղի են արտադրում, ուստի լյարդի ճարպերը քչանում են: Դեղնախտն այս միջոցի օգնությամբ կարելի է բուժել ընդամենը 5 օրում:
Արթրիտ
Այս խառնուրդն ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է ազատվել նաև արթրիտի առաջացրած ցավերից:
Անքնություն
Սխտորով կաթը կօգնի հանգստանալ և արագ քնել:
Հազ
Այս ըմպելիքին քրքում ավելացնելով կարելի է ստանալ հազի դեմ հիանալի արդյունավետ միջեց: Սխտորը ոչնչացնում է բակտերիաները, իսկ մեղր ավելացնելու դեպքում կարելի է ազատվել նույնիսկ քրոնիկ հազից:
Թոքերի տուբերկուլյոզ
Այս խառնուրդը շատ հարմար է նաև այս խնդրի դեպքում: Հարկավոր է օգտագործել սխտորի մեկ գլուխ, 240 մլ կաթ և 1 լիտր ջուր: Բաղադրիչները եփել, խառնել և ընդունել ստացված խառնուրդն օրական 3 անգամ:
Խոլեստերին
7 օր շարունակ այս խառնուրդը տաք վիճակում ընդունելով կարելի է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը:
Մարսողություն
Սխտորը հակասեպտիկ միջոց է, ինչը նշանակում է, որ այն բարձրացնում է իմունիտետն ու բարելավում մարսողությունը: Բացի այդ, այն նաև շատ լավ մաքրում է ավշային համակարգը և ազատում է տոքսիններից:
Իմպոտենցիա
Այս բաղադրատոմսով պատրաստված կաթը նաև շատ հարմար է նման խնդրների դեպքում: Բացի այդ, այն շատ օգտակար է կանանց ու տղամարդկանց անպտղության դեպքում:
Նյութը 'Tert.am Medicine-ի
Commenti