Կարեն Կարապետյանը կպատասխանի ֆեյսբուքի օգտատերերի հարցերին|ARMTIMES
- 2 дек. 2016 г.
- 1 мин. чтения

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է պատասխանել սոցիալական ցանցերում իրեն ուղղվող հարցերին: Չզարմանաք՝ ֆեյսբուքում կարելի է Կարեն Կարապետյանին հարց գրել եւ ստանալ պատասխան, եթե իհարկե հարցերը չզտվեն: Պարզվում է, վաղը՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետը մասնակցելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք քննարկմանը: Թեման՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացումն է լինելու:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը ցանականում է ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ: Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետեւ վարչապետը կպատասխանի միջոցառման հրավիրված մասնակիցների եւ սոցցանցերում #AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։ Ի դեպ, հանդիպումն ուղիղ եթերով կհեռարձակվի ՀԲԸՄ կայքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



















Комментарии