top of page

Վիտամին, որի պակասը հանգեցնում է մեջքի ու հոդերի սարսափելի ցավերի |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 3 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Շատերը կարծում են, որ հոդացավերը ծերացման բնական հետևանքներն են: Սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում վիտամինի պակասով: Մեծ մասամբ, ծերության հետևանքով, հոդերը սկսում են ցավել: Սակայն այդ ցավը կարող է լինել նաև ավելորդ քաշի, սխալ սննդի կամ թթվայնության բարձր մակարդակի արդյունքում: Վերջերս անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հոդացավերը կարող են պայմանավորված լինել վիտամին D-ի պակասով: Բացի այդ, այս խնդիրը, ժամանակին չլուծելու դեպքում, կարող է հանգեցնել ցավի ուժեղացման, ոսկորների խնդիրների ու արթրիտի, ուստի շատ կարևոր է տարբերել օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշանները: Օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշաններն են.

· հավասարակշռության կորուստը,

· քնի խանգարումները,

· ոտքերի հատվածում այրոցն ու քորը,

· ոտքերի ցավը:

Ինչպես հաղորդում է healthyfoodhouse.com կայքը, այս վիտամինի պակասը օրգանիզմում կարելի է պարզել շատ պարզ թեստի օգնությամբ: Անհրաժեշտ է սեղմել կրծքավանդակին և հետևել օրգանիզմի ռեակցիային (որքա՞ն շուտ կնկատվեն ցավոտ զգացողություններ) . եթե սեղմելիս կրծքավանդակն անմիջապես սկսում է ցավել, նշանակում է անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D ընդունել:

Առաջին հերթին՝ վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում առնվազն 10-15 րոպե արևի տակ անցկացնել:

Բացի այդ, վիտամին D կարելի է ստանալ նաև սննդի միջոցով: Վիտամին D-ով հարուստ են ձվի դեղնուցը, թյունոսը, սնկերը, սկումբրիան և այլն:

Սննդակարգի մեջ փոփոխություններ չանելու համար կարելի է նաև դիմել հատուկ հավելումների օգնությանը:

Նյութը' Tert.am Medicine

Komentarai


bottom of page