Поиск
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է (տեսանյութ) | Գ. Շամշյան
- Zohrap Amiryan
- 3 дек. 2016 г.
- 1 мин. чтения
դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաներում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում 45-ամյա Մարտուն Պողոսյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 26 ՕՍ 773 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխավան ընթանալիս՝ բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով,բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/12/02/102948/
Commentaires