Եթե ցանկանում ես թագուհի լինել, ամուսնուդ թագավոր դարձրու
- Zohrap Amiryan
- 3 дек. 2016 г.
- 3 мин. чтения

Ամուսնու դերն ընտանիքում որոշված է Աստծո կողմից: Եվ այդ դերը գլուխ լինելն է: Սակայն հավատացեք, ամուսինը երբեք չի կարողանա ընտանիքի գլխավորի իր դերը լիարժեք կերպով կատարել առանց իմաստուն կնոջ օգնության:
Կինն ունի բացառիկ հնարավորություն օգնելու իր սիրրեցյալին՝ կատարելու Աստծո նախասահմանությունը, գործի դնելու ներուժը, որ դրված է նրա ներսում: Ինչպես կինը կարիք ունի իր ամուսնու սիրո, որ իրեն երջանիկ ու ցանկալի զգա, այնպես էլ ամուսինը լիակատար երջանիկ ու լիարժեք տղամարդ իրեն զգալու համար կարիք ունի հարգանքի իր կնոջ կողմից:
Այսօր աշխարհում, ինչպես երբեք նախկինում, թուլություն է ապրում տղամարդկային առաջնորդությունը: Բնական է, առաջնորդի դիրքը պետք է ինչ-որ մեկը պահի: Եվ հենց այս խնդիրը երբեմն իրենց վրա են վերցնում կանայք: Նրանք իրենց վրա են վերցնում այն, ինչն իրենց համար նախատեսված չէ:
Մայրիշխանության հանդեպ հակվածությունը, հպարտությունը, ամբարտավանությունը կործանում են հենց իրենց՝ կանանց: Եթե մարդը ունի իշխանություն, ապա նա չի ապացուցում դա: Նա պարզապես ապրում է՝ որպես իշխանություն ունեցող: Երբ կանայք հասնում են տղամարդկանց հետ հավասարության, դրանով ցույց են տալիս, որ հենց դա էլ իրենք չունեն:
Աստվածաշունչը սովորեցնում է, որ կինը պետք է լինի ամուսնու օգնականը: Կանայք կարիք չունեն այս խոսքից վախենալու: Օգնականը նա է, ով ոգեշնչում է, շինում, բարձրացնում: Հենց սա էլ կնոջ նախասահմանությունն է՝ ոգեշնչել ու բարձրացնել իր ամուսնու հեղինակությունը: Եթե ասենք մարդուն՝ «խոզ, խոզ», նա շուտով խոզի կնմանվի: Սակայն եթե ոգեշնչենք, նա կարող է սարեր շուռ տալ, դառնալ հերոս: Կինը ստեղծվել է որպես օգնական: Երբ նա այդ դիրքն է զբաղեցնում, այդժամ օրհնված է լինում:
Երբ ամուսինն իրեն գլխավոր է զգում, դա մեծամասամբ կնոջ վաստակն է: Կանա՛յք, օգնեք բարձրացնելու ձեր ամուսնու հեղինակությունը, և այդժամ ձեր հեղինակությունը կբարձրանա նույնպես: Օգնեք ձեր ամուսիններին կայանալ, և այդժամ դու ինքներդ երջանիկ կլինեք:
Ստրուկին տրված չէ հնազանդվելու որոշում կայացնել, միայն ազատ մարդիկ կարող են հնազանդվել:
Աստվածաշնչում կա երկու հրաշալի օրինակ, որոնք շատ ուսուցողական են: Մեկը Իսրայելի դատավոր մարգարեուհի Դեբորայի կյանքի պատմությունն է, մյուսը՝ Հեզաբել թագուհու:
Դեբորան իմաստուն կին էր: Նա բարձրացնում էր տղամարդու հեղինակութունը: Այս դեպքերը նկարագրված են Դատավորաց գրքի 4-րդ գլխում: Այդ ժամանակներում Իսրայելում տղամարդ առաջնորդների պակաս կար:
Պատկերացրեք, թե ինչպես էին իրենց զգում հրեաները, երբ ամեն օր աղոթքի մեջ գոհանում էին, որ կին չեն ծնվել, և, միևնույն ժամանակ, գալիս էին Դեբորայի մոտ խորհրդի ու օգնության համար: Սակայն իմաստուն Դեբորան հասկանում էր, որ դա նորմալ չէր, երբ կինն էր ղեկավարում ընտանիքը, եկեղեցին, պետությունը, մինչդեռ տղամարդիկ անկայուն էին մնում:
Դեբորան գնում է զորավար Բարակի մոտ ու խանդավառում նրան՝ գնալու քանանացիների արքայի դեմ պատերազմի՝ ստրկությունը վերացնելու համար: Բարակը այնքան ճնշված էր, որ չէր համարձակվում պատերազմ գնալ առանց մարգարեուհու: Դեբորան ամենացավոտ հարցին է անդրադառնում՝ տղամարդկային արժանապատվությանը. «Անպատճառ ես քեզ հետ կգնամ, սակայն փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհումը, որովհետև Տերը Սիսարային մեկ կնկա ձեռքը կմատնի»:
Բարակը այդ ժամանակ չէր ցանկանում իր՝ որպես տղամարդու արժանապատվությունը բարձրացնել: Նա գնում է քանանացիների դեմ կնոջ հետ: Դեբորան շարունակ ոգեշնչում է նրան, ասում է, որ ամեն բան կստացվի, որ Աստված Բարակի հետ է, որ Նա օծել է նրան թագավորելու ու իշխելու: Եվ որքան առաջ են գնում, այնքան Բարակն ավելի է լցվում խիզախությամբ ու ուժով:
Եվ հենց մարտից առաջ իմաստուն Դեբորան ծածուկ է մնում ու ասում. «Վեր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց: Մի՞թե Տերը չէ քո առաջ դուրս գալիս» (Դատավորաց 4.14): Եվ Աստված մեծ հաղթանակ է տալիս իսրայելացիներին: Այդ հաղթանակը Դեբորայի հաղթանակն էր, ով իրականացրեց կնոջ նախասահմանությունը:
Եվ կա մեկ այլ կնոջ պատմություն, ով ապրում էր Իսրայելում Աքաբ արքայի ժամանակներում: Դա Հեզաբել թագուհու՝ Աքաբի կնոջ պատմությունն է: Այս կինը վերահսկում էր Աքաբին և հափշտակել էր նրա իշխանությունը: Հեզաբելն իր ողջ էությամբ ճնշում էր տղամարդու առաջնորդությունն ու հեղինակությունը: Երբ խնդիրներ էին լինում, և արքան ցանկանում էր տղամարդուն վայել կերպով լուծել այդ խնդիրները, թագուհին «իջեցնում էր» նրա ձեռքերը: «Նստիր, ես ամեն բան կանեմ»՝ ասում էր նա: Հեզաբելի ոգին վերահսկման ու ճնշման ոգի է:
Եթե ձեր ամուսնուն ասում եք, թե նրա մոտ ոչինչ չի ստացվում, այդպես դուք սպանում եք նրան: Օգնեք ձեր սիրելիին՝ գործի դնելու այն ներուժը, որ կա իր ներսում Աստծո կողմից դրված: Հաճախ այն տղամարդիկ, ում տանը չեն հարգում, տրվում են հարբեցողությանն ու թմրադեղերին: Իսկ ուրիշները իրենց հասանելի հարգանքը ձեռք բերելու համար բռնության են դիմում՝ փորձելով բռունցքներով իշխանություն հաստատել: Ագրեսիվությունը հենց այնպես չի ծնվում: Իսկ եթե հարգանք լինի, ապա կարիք չի լինի բռունցքներով ձեռք բերելու այդ հարգանքը:
Իշխելը կնոջ նախասահմանությունը չէ: Եթե Դեբորան հիասքանչ հաղթանակ տարավ իր կյանքում, որովհետև բարձրացնում էր տղամարդու հեղինակությունը, ապա Հեզաբելը պարտվեց՝ բռնելով վերահսկման ու իշխանության ճանապարհը: Դեբորան հավատքի հերոս բարձրացրեց ու հարգանքի արժանացավ, իսկ Հեզաբելն անարգ մահ ունեցավ:
Կանայք, եթե ցանկանում եք թագուհի լինել, ապա արեք ամեն բան, որ ձեր ամուսիններին թագավոր դարձնեք: Դա կլինի և ձեր հաղթանակը:
Սերգեյ Նովիկևիչ
Աղբյուրը ' crossnews.am
Comments