top of page

Այլևս ոչնչի չեմ հավատում, ամբողջը «թոզփչոցի» է. Լալա Մնացականյան

  • Zohrap Amiryan
  • 3 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի Լալա Մնացականյանը:

– Տիկին Մնացականյան, ՀՀԿ համագումարից առաջ 7000 քաղաքացի մեկ գիշերում անդամագրվել է ՀՀԿ-ին: Շատերը զուգահեռներ են անցկացնում խորհրդային անցյալի և ներկայի միջև: Ի՞նչ տպավորություն Դուք ստացաք:

– Եթե 7000 հոգի որոշել է ինքնակամ հանրապետական դառնալ, դա իրենց որոշելիքն է: Կարող է այդ թիվը հասնել 7000-ի՝ հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանը թիմ ունի, և իրենց ընտանիքներով կարող են 7000 հոգի կազմել:

Կոմունիստական կուսակցության ժամանակ էլ բռնի չէր կատարվում կուսակցականացումը, մարդիկ համաձայնում էին գնալ ստրկության: Չեմ կարող ասել՝ բռնի ուժով են հանրապետականացրել, պարզապես մարդիկ հասկանում են, որ եթե այդ շարքերում ես, ավելի բարեկեցիկ կյանք կարող ես ունենալ, դրա համար գնում են ավելի բարեկեցիկ, հանգիստ կյանքի:

– Առհասարակ դրական սպասումներ կա՞ն, որ նոր կառավարությունը իր առջև դրած խնդիրները կկարողանա լուծել:

– Որպեսզի նոր հարցերը կարողանաս լուծել, դու պետք է կարողանաս հին վատից ազատվել, իսկ մենք դեռ այդ հին վատից չազատված՝ ի՞նչ նոր հարցերի մասին կարող ենք խոսել: Ասում են՝ պետք է վատ անցյալդ հեռացնես, մոռացնես ինչ-որ չափով, որ գնաս դեպի ապագա: Մենք վատ անցյալը մեզ հետ քարշ տալով՝ դեպի ո՞ւր ենք գնում: Եթե նախարարին ազատում ես աշխատանքից, որը կաշառակերությամբ է զբաղվել և նա որևէ պատիժ չի կրում, ես այլևս ոչնչի չեմ հավատում:

Ամբողջական հարցազրույցը սկզբնաղբյուրում

コメント


bottom of page