top of page

Յոնջլախցի Նորո» մականվամբ Նորայր Ղազարյանը տեղափոխվել է կալանավայր, shamshyan.com (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 3 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի «Յոնջլախցի Նորո» մականվամբ Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանի նկատմամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և Նորայր Ղազարյանը, ով կասկածվում է ապօրինի զենք կրելու և սպանություն կատարելու մեջ, կալանավորվել է։ Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ: Նա կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին, ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

تعليقات


bottom of page