top of page

Այս տարի Ծաղկաձորի զբոսաշրջիկների թիվը հասել է 350 հազարի. քաղաքապետ

  • Zohrap Amiryan
  • 3 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Ծաղկաձորցիների շուրջ 35 տոկոսն աշխատում է հյուրանոցային ոլորտում,- այսօր «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ Ծաղկաձորն արդեն ունի 43 հյուրանոց, «Արարատ Ռեզորտ»-ը այս թվում հինգերորդ հինգ աստղանի հյուրանոցն է: Քաղաքում կա նաև 10 հյուրատուն. «Զբոսաշրջիկների հոսքը 2007-ին կազմում էր մոտ 60-70 հազար, այս տարի այդ թիվը հասել է մինչև 350 հազարի: Հավասարապես ունենք թե տեղացի զբոսաշրջիկներ, թե՝ արտասահմանցի: Հիմնականում գալիս են նախկին խորհրդային միության երկրներից են, սակայն ավելացել է նաև հոսքը եվրոպական երկրներից»: «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Բեգլարյանը լրագրողներին հայտնեց, որ հյուրանոցը կառուցվել է ժամանակակից միջազգային ստանդարտներով՝ հաշվի առնելով բոլոր այն ծառայությունները, որոնք կնպաստեն տուրիզմի ակտիվացմանը. «Համալիրում ներդրվել է շուրջ 7,5 մլրդ դրամ, որի արդյունքում ստեղծել ենք120 աշխատատեղ: Մեր կարգախոսն է «Բարի գալուստ տուն». խոստանում ենք ջանք չխնայել և անել այն ամենը, որ հուրերն իրենց զգան ինչպես տանը: Ունենք 6 կատեգորիաներով 80 համարներ՝ ստանդարտ, դասական, դելյուքս, լյուքս, ընտանեկան և ընտանեկան լյուքս»:

 

Комментарии


bottom of page