top of page

Ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել. վարչապետ (տեսանյութ)|Ժողովուրդ

  • Zohrap Amiryan
  • 3 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ:

Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Comments


bottom of page