Նիկոլը «Եռանկյունի» հաղորդման ժամանակ «Սև Եռանկյուն» բերեց Արամյանի գլխին(VIDEO)
- Zohrap Amiryan
- 3 дек. 2016 г.
- 1 мин. чтения
Նիկոլը «Եռանկյունի» հաղորդման ժամանակ «Սև Եռանկյուն» բերեց Արամյանի գլխին:
Էսօր նայեցի Աշոտյանի երեկվա հաղորդումը, որտեղ հյուր էին Նիկոլը, Վարդան Արամյանը ու Բոստանջյանը: Ժողովուրդ ջան, եթե չեք նայել, ապա փորձեմ նկարագրեմ մի նախադասությունով. հաղորդման ամեն տաս րոպե մեկ Արմեն Աշոտյանը փորձում էր Նիկոլ Փաշինյանի «ձեռից տաներ» Արամյանին (10 րոպե մեկ Արամյանի բերնին տալիս էր), այլապես Նիկոլ Փաշինյանը հում-հում կուլ կտար ու ոչ թե ընդդիմադիր ստանդարտ տեքստերով, այլ խելքով ու ճշտով դեմը դնելով: Անկեղծ եմ ասում՝ Արամյանը աչքերը կախել էր ու ինձ թվումա մի երկու հատ միկրոինսուլտ էր ստանում հետևյալ նախադասությունը լսելուց հետո. «Խոսքը տրվում է Նիկոլ Փաշինյանին»: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բառերով մի լավ ծեծեծ Արամյանին ու այսուհետ, երբ ֆինանսների նախարարը փորձի ինչ որ բան համոզի հանրությանը ու խնդրի, որ իրա վրա հույսը դնեն, ապա կարող եք իրան տաք Եռանկյունի հաղորդման լինքը ու նա մտքափոխ կլինի:
Comments