top of page

Ինչպես կերակրի սոդայի օգնությամբ ազատվել աչքերի տակ առաջացած կապտուկներից ու պարկերից |Tert.am Medic

  • Zohrap Amiryan
  • 4 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Յուրաքանչյուրը առավոտ արթնանալիս հաճախակի նայում ենք հայելու մեջ ու այն ինչ տեսնում ենք չի բավականացնում մեզ: Վստահ ենք, որ յուրաքանչյուր կին պատրաստ է վատնել իր միջոցները, որպեսզի ուղղի այդ իրավիճակն ու ունենա առողջ դեմքի գույն ու աչքերի տակ այլևս չլինեն այդքան տհաճ պարկեր: Սակայն ինչպես գում է fithacker.ru-ն, պարտադիր չէ վատնել միջոցները գեղեցկության սրահներում ու կոսմետոլոգների մոտ, այդ խնդիրը կարգավորելու համար, քանի որ գոյություն ունի շատ պարզ ժողովրդական միջոց, որը կօգնի շատ արագ հաղթահարել այդ խնդիրը: Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը կերակրի սոդան է, որը պաշտպանում, բուժում ու վերականգնում է մաշկը:

Հայտնի է, որ կերակրի սոդան ոնչացնում է մաշկի պաթոգեն միկրոօրգանիզմները, նվազեցնում է կորիակների առաջացման ռիսկն ու դարձնում է մաշկը փայլուն: Նրա վերականգնողական հատկությունները փոքրացնում են պզուկների թողած հետքերը: Այդ միջոցի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել սպիներից ու կարմիր հետքերից: Այն օգնում է նաև ազատվել աչքերի տակ առաջացած կապտուկներից ու պարկերից:

Մինչ այդ հարկավոր է առավոտյան խմել 1 բաժակ ջուր կամ թեյ:

Մեկ այլ բաժակի մեջ լցնել ջուր ու ավելացնել 1 ճ/գ կերակրի սոդա:

Որից հետո հարկավոր է վերցնել բամբակյա դիսկն ու թրջել այն սոդայի լուծույթով ու 15-20 րոպե դնել աչքերի տակ:

Այնուհետև դեմքը լվալ տաք ջրով ու մանրակրկիտ չորացնել սրբիչով:

Նյութը ' Tert.am Medicine

Comentários


bottom of page