top of page

Որո՞նք են կանանց մազաթափության պատճառները |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 4 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Տղամարդկանց ճաղատության պատճառները վաղուց արդեն հայտնի են, սակայն ինչո՞վ է պայմանավորված կանանց մազաթափությունը: Այս հարցին անդրադարձել է aif.ru կայքը:

Ի տարբերություն տղամարդկանց ճաղատության, կանանց մազաթափությունը պայմանավորված է լինում ոչ թե ժառանգականությամբ, այլ հորմոնալ խանգարումով, որի դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը՝ հասնելով ընդհուպ մինչև մազերի նորմալ աճի համար անթույլատրելի քանակության: Որպես կանոն, տղամարդկանց մոտ ճաղատանում են գլխի ճակատային ու գագաթնային հատվածները: Կանանց մոտ ճաղատությունը լինում է հավասարաչափ կամ գլխի միայն մի հատվածում (սովորաբար կողային հատվածում): Կանանց մոտ, սակայն, հաճախ խոսքը ոչ թե ճաղատության, այլ առատ մազաթափության մասին է: Ամերիկյան հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս խնդիրն անհանգստացնում է ամբողջ աշխարհի կանանց 38%-ին:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page