top of page

Ամոթից գետի՞նը մտնենք...Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառվեց Անկարայի և Բաքվի առաջարկով

  • Zohrap Amiryan
  • 4 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Asekose.am-ը գրում է.

Հայկական լավաշ... Այս արտահայտությունը հայերիս մոտ հպարտության զգացողություն է առաջացնում, երբ ասենք ռուսական հեռուստատեսության նույնիսկ անհայտ ինչ-որ հաղորդում պատմում է դրա մասին:

2014-ի նոյեմբերին էլ ՀՀ մշակույթի նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը որոշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը:

Ու թեպետ հայկական մամուլը գրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ոտքի են ելել հայկական լավաշի պատճառով, մեր մշակույթի նախարարությունը մատը մատին չտվեց հնարավոր տխուր զարգացումների դեմն առնելու նպատակով:

Եվ ահա երեկ՝ Ադիս Աբեբայում տեղի ունեցած նիստի ժամանակ, Ադրբեջանի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ նշվում է, որ լավաշի պատրաստման մշակույթը համարվում է լայնորեն տարածված ավանդույթ Ադրբեջանում, Իրանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքիայում:

Եվ ոչ մի խոսք Հայաստանի մասին...

Ամաչե՞նք...

Չէ, ավելի լավ է ամոթից գետինը մտնեն այս հարցում թերացած Հայաստանի պատասպանատուները...

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Իրանի, Ղրղզստանի և Թուրքիայի «Լավաշի պատրաստման մշակույթը» վերնագրով համատեղ դիմումը հանձնվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին հուլիսի 11-ին:

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Commentaires


bottom of page