top of page

Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել». Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպայի կինը ամու

  • Zohrap Amiryan
  • 5 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հայ սպա Նորայր Մինասյանի կինը՝ Սաթիկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է, որ ամուսնու՝ Ադրբեջանին հանձնվելու վերաբերյալ տեղեկություն իրեն հայտնի չէ և որ իրեն որևէ մեկը չի փորձել ճնշել Հայաստանում: Հիշեցնենք, որ ըստ Haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցի՝ 36-ամյա Նորայր Մինասյանն ավագ լեյտենանտի կոչումով ծառայել է Նախիջևանի սահմանակից զորամասերում՝որպես հակատանկային վաշտի հրամանատար: 2014 թվականի փետրվարին Մինասյանը ձերբակալվել է և զորամասն ինքնակամ լքելու համար դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, սակայն, 6 ամիս անց նա ազատ է արձակվել: Ըստ նույն կայքի՝ Մինասյանը բնակվում է Սոչիում, և պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից: «Որևէ մեկը իմ ընտանիքին չի փորձել ճնշել: Ընդհակառակը, ես ընդամենը մի քանի ամիս առաջ դպրոցի տնօրեն եմ դարձել, երեխաներիս հետ ապրում եմ Արցախում: Խիստ անհասկանալի ու կասկածելի է ինձ համար այդ տեղեկությունը: Ես որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»,-ասաց Մինասյանի կինը՝ հավելելով, որ ամուսինը երկու տարի առաջ գնացել է Ռուսաստան գումար աշխատելու և նրանից այլևս լուր չի ունեցել այս ընթացքում: «2015 թ-ի ապրիլ ամսից իր հետ կապ չեմ ունեցել, անգամ երբ երկրորդ բալիկս ծնվել է, իր հետ կապ չի եղել»,- ասել է նախկին սպայի կինը:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page