«Վարչապետի կատարած ռեֆորմները հստակ արժեք չունեն». Արսինե Խանջյան
- Zohrap Amiryan
- 5 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Քաղաքացիները զայրացած են իշխանությունների վրա, որի հանգուցալուծումն էլ հուլիսյան զինված դեպքերն էին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Մենք, թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստան այցելելով տեսնում ենք, որ քաղաքացիների արդար պահանջը լռեցվում է բռնի ուժի միջոցով, կամ քաղաքացուն կալանվորելով: Հուլիսյան դեպքերն ակնհայտ ահազանգ էին, որ իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից»: Անդրադառնալով կառավարության փոփոխությանը` Խանջյանն ասել է. «Կառավարության փոփոխությունը և նոր վարչապետը հույսի նշույլ էին, բայց վարչապետիի կատարած ռեֆորմները հստակ արժեք չունեն, առաջարկները բացարձակապես հստակ քայլերով առաջ չեն գնում: Նոր ռեֆորմները, որ նախագահը ցանկացավ իրականացրել, տակավին հստակ ձևավորումներ չեն ներկայացնում ո՛չ ժողովրդի, ո՛չ սփյուռքի համար»,- ասել է Խանջյանը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments