top of page

Մեզ համար անկախությունը գյավուրին գյավուր ասել կարողանալն է. Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը

  • Zohrap Amiryan
  • 5 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրոմ է.

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Կաստամոնու քաղաքում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տեղական կառավարման տարածաշրջանային խորհրդակցության և գնահատման երրորդ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել, որը մի շարք քննարկումների առիթ է դարձել: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: «Մենք պետք է լուրջ վերաբերվենք այս անկախության խնդրին: Մեզ համար անկախությունը գյավուրին գյավուր ասելով նրա առաջ վեր խոյանալ կարողանալն է»,- ասել է Քուրթուլմուշը: Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անվանելու տարբերակ է, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ։ Բառացի նշանակում է անհավատ։ Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացել են Ջ. Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ։

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comentarios


bottom of page