top of page

Վեճ՝ ԱԺ-ում. Բագրատյանը նախարարին ասաց, որ փոքր է, հետամնաց գիտելիքներ ունի եւ սուտ է խոսում (Տեսանյ

  • Zohrap Amiryan
  • 6 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ չէ, որ պատգամավորը այդքան դիտողություն ունի անելու, սակայն հնարավորություն չունի ելույթ ունենալ. «Պարոն Արամյան, դուք առաջ չեք գնում. ինչ սովորել եք 1990-ականներին, այդ մեթոդներով եք առաջ շարժվում: Դուք մեզ ձեռ եք առնում դեֆիցիտի մասին հրապարակումներով: Դուք հաճախ հարմարեցնում եք սուտը. ինձ թվում է՝ Դուք ձեր այս կառավարությամբ ընդհանրապես կթաղեք տնտեսությունը: Հին բաները նորից բերում, բացատրում եք: Իմ բոլոր հարցադրումներին զավեշտալի պատասխաններ եք տվել»:

Comments


bottom of page