top of page

Եթե կա մեկը որ երբևէ ինձ վճարել է ինֆորմացիայի տրամադրման համար հայտարարեք այստեղ և ես նրան մեքենա կ

  • Zohrap Amiryan
  • 6 дек. 2016 г.
  • 2 мин. чтения

Լրագրող - Բարև ձեզ պրն Զաքարյան մի երկու հարց կարելի՞ է... - Ասեք լսում եմ: -Կարող ե՞ք մեզ որոշ տեղեկություն տրամադրել Նորայր Մինասյանի մասին - Նայած ինչ տեղեկուտյուն է աղջիկ ջան... - Հա, ըմմմ, կարող ե՞ք ասել էս պահին ինքը որտեղ է գտնվում - Իհարկե ոչ... -Ինչու՞ - Այդ մարդու անվտանգուտյունից ելնելով իհարկե - Հա բայց ի՞նչ կա դրա մեջ պարոն Զաքարյան սաղ էդ մասին են խոսում, գոնե, կարող ե՞ք իրա համարը տալ կամ սկայպը - Ոչ չեմ կարող, պարզ չի՞ որ չեմ կարող... -Լավ չեմ հասկանում ի՞նչ կա դրա մեջ որ չեք ասում... - Դե հենց ցավը դրանում է աղջիկ ջան որ չեք հասկանում... կարող ե՞ք սպասել որոշ ժամանակ ինքը կգա ամեն ինչ իրենից էլ կհարցնեք...' - Դե եթե ասեք որտեղով է գալիս, երբ, մենկ գնանք գոնե իրեն դիմավորենք էնտեղ խոսենք հետը: - Չէ աղջիկ ջան, սա հանաք մասխարություն չի ես էլ, լիազորված չեմ ձեզ նման տեղեկուտյուն տալու հենց իր կողմից նույնիսկ կամ լավ էլի ինձ իրոք հետաքրքրում է հիմա որ ասեմ որտեղից է գալիս և երբ տփելու ե՞ք... - Այո, ախր մեկա բոլորը էդ մասին են խոսում... -Հաջողություն աղջիկ ջան իմ համբերությունը անսահման չէ...

Սիրելի հարգելի լրագրողներ, եթե նկատել եք իմ էջում ոչ գովազդ կա ոչ էլ լրատվամիջոց ունեմ: Եթե կա մեկը որ երբևէ ինձ վճարել է ինֆորմացիայի տրամադրման համար հայտարարեք այստեղ և ես նրան մեքենա կնվիրեմ: Ասելս էն է, որ ես շահ չունեմ սենսացիոն կամ որևէ նմանատիպ ինֆորմացիա տեղադրելուց և բնականաբար ոչ լայքերն են ինձ եկամուտ բերում ոչ էլ դրանով ես ուզում եմ ճանաչվել: Այսինքն խնդրում եմ ձեզ ցուցաբերել պրոֆեսյոնալիզմ, ավելորդ մի զանգեք մանավանդ դժվարությամբ եմ խոսում 38,5 ջերմելով ու հազալով: Ինչքան որ պետք էր ինֆորմացիա արդեն տրամադրել եմ հիմա պարզ չի՞ որ ամեն ինչ չի որ պետկ է հրապարակվի: Համբերատար եղեք խնդրում եմ և ամեն ինչ ժամանակին կիմանաք!!!

Комментарии


bottom of page