Поиск
Շարմազանով. Audi–ն 9 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը
- Zohrap Amiryan
- 6 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտահոգությունը գալիս է նրանից, որ միջազգային հանրությունն ավելի հաճախ է կոչ անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը։
Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, գրում է NEWS.am-ը։
Նրա խոսքով՝ հենց դրանով են պայմանավորված Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարությունները։ Այդ ֆոնին մնում է նորից ադրբեջանական կողմին խորհուրդ տալ կարդալ անտիկ հեղինակների աշխատությունները։
«Սակայն նրանք հայտնի կենդանու համառությամբ չեն անում դա։ Որպես ճամփորդության սիրահար՝ մնում է նրանց հիշեցնել, որ այդ աշխատությունները Հռոմում են գտնվում, իսկ որպես մեքենայի սիրահար՝ մնում է հիշեցնել, որ Audi–ն 9 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը, իսկ BMW–ն՝ 2 տարով»,– ասել է Շարմազանովը։
Comments