top of page

1 մարդ զոհվել է, 5-ը մարմնական վնասվածքներ ստացել. 1 օրում 4 պատահար

  • Zohrap Amiryan
  • 6 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

Araratnews.am-ը գրում է.

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խարդախության 5, յուրացման 2, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Comments


bottom of page