top of page

Լարսի անցակետը բաց է

  • Zohrap Amiryan
  • 6 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱԻՆ-ը տեղեկացնում է. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:Անցակետում կուտակվել է 232 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 223 բեռնատար, 9 ավտոբուս (ընդահնուր 330 քաղաքացի):***Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 17.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:***ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ: Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:Վրացական կողմը ակտիվ իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ:***Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ:Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ:Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա:

Комментарии


bottom of page