Ինչու՞ եք ծխում։ Եթե դա ճիշտ լիներ, բոլոր կանայք և տղամարդիկ իրենց գլխին կունենային ծխնելույզ. 12 խո
- Zohrap Amiryan
- 7 дек. 2016 г.
- 1 мин. чтения

Պայծառատես Վանգայի թողած խորհուրդները փոխանցվել են սերնդեսերունդ։ Ձեզ ենք ներկայացնում առողջությանն ու ճիշտ սննդակարգին վերաբերվող մի քանի խորհուրդ։
1. Աշխարհը սկսել է խոտաբույսերից։ Սակայն յուրաքանչյուր երկրի բուսականություն օգնում է միայն տվյալ երկրում բնակվող ժողովրդին։
2. Պետք է շատ աշխատել։ Ծուլությունը «վարակ» է, որը վնասում է մեզ թե ֆիզիկապես և թե հոգեպես։ Ֆիզիկական և հոգեկան «աղտոտվածությունը» հակասում է Աստծո ստեղծածին։
3. Մարդը աղտոտում է բնությունը և հետո բողոքում ի հայտ եկած նոր վարակների և քաղցկեղածին հիվանդությունների մասին։
4. Դեղամիջոցները փակում են այն «դռները», որոնց միջոցով բույսերը կարող են օգնել մարդկանց։
5. Հիվանդությունների մեծ մասը ի հայտ են գալիս մրսելուց։ Հետևաբար խուսափեք խոնավ վայրերից և սառը ջուր մի օգտագործեք։
6. Մի ներվայնացեք, վախի մեջ մի ապրեք։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք նևրապոթոլոգի հետ, ընդունեք բուժիչ լոգանքներ և փորձեք թուլանալ։
7. Խմեք բուսական և մրգային թեյեր, քանի որ դրանք անվնաս են ու առողջարար։
8. Ինչու՞ եք ծխում։ Եթե դա ճիշտ լիներ, բոլոր կանայք և տղամարդիկ իրենց գլխին կունենային ծխնելույզ։ Թող ծխելը, ապրիր երկար և առանց վարակների։
9. Մի վախեցեք վարակներից։ Հավատ ունեցեք։
10. Գոյություն ունի 2 տիպի վարակ. առաջինը որ բուժում է բժիշկը, երկրորդը՝ տատիկը։ Բուժվելու համար ամենակարևոր գործոնը ճիշտ ախտորոշումն է։
11. Երկիրը մեր ընդհանուր մայրն է, դիտարկեք նրան որպես կենդանի օրգանիզմ։ Հարգեք Երկրին, այն մեզ սնում է, և մի չարաշահեք նրա վստահությունը, քանի որ նա մեզ կպատժի։
12. Վարակից ավելի վտանգավոր խուճապն է, որովհետև այն ձեզ ներսից է կրծում։ Ապրեք պարզ և խաղաղ։
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments