top of page

Տոլյատիում ապրում է իրական ձյունանուշիկ, ով ձմռանը ամառային հագուստ է կրում (տեսանյութ)

  • Zohrap Amiryan
  • 7 дек. 2016 г.
  • 1 мин. чтения

kp.ru-ն գրում է.

Ռուսական Տոլյատի քաղաքում բնակվող Գալինա Կուտերևան արդեն 10 տարուց ավելի է, ինչ խստաշունչ ձմեռը դիմավորում ու անցկացնում է ամառային հագուստներով՝ առաջացնելով շրջապատի զարմանքը:

Կինը նախկինում մանկապարտեզում որպես դաստիարակ է աշխատել։ Նա ձմռան ամիսներին հագնում է շորտեր, թեթև շորիկներ ու ամառային կոշիկներ:

Անցորդները նրան այս տեսքով տեսնելուց հետո, առաջարկում են տաքացնել, հագուստ տալ կամ մեքենայով տուն հասցնել, սակայն Կուտերևան հրաժարվում է՝ բացատրելով, որ դա յուրատեսակ «ցրտի թերապիա» է:

Տոլյատիի «Ձյունանուշը» վստահ է, որ 30 աստիճան ցրտի ժամանակ շորտերով ու թեթև շապիկով դրսում զբոսնելն ամենևին էլ տհաճ չէ: Կարևորը, ըստ կնոջ, լավ տրամադրությունն է:

Հետաքրքրական է, որ Կուտերևան ամուսնուն և դստերը ևս սովորեցրել է նույն կերպ հագնվել:

ความคิดเห็น


bottom of page